Vertė / Translated by / Traduit par Էդուարդ Հարենցը (Eduard Harenc)
Դիպտիխ լեռնային բնապատկերով
1. Բենիկ Պետրոսյան. «Փոքրիկ հովիվը»
Կախ ընկած ժայռեր. ճաքճքոտած
շուրթերով լեռնային սոճիներն են ուտում,
աշնան թավամազ ամպերը` փոքրիկ
սրբապատկերներ
կրծքներին կախած…
2. Ռաֆիկ Խաչատրյան. «Բարեկամության խորհրդանիշ»
Կբավեր,- որ ես դադարեի
թաքնվել ինքս իմ մեջ,-
միայն մաշկը քո, միայն հոգին
երկչոտ ու ազատ հանդերձի`
շուրթերին` բարձիկներին զգայուն
մատների –
մեն-մի ակնթարթ` զրնգուն
հավիտյանս հավիտենից…
Վանաձոր, 20.X.2012 (versta dalyvaujant autoriui iš jo pažodinio)